Արմեն Ղազարյանը Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Վիեննայում մասնակցել է Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովին, որը համախմբել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և միգրացիայի ոլորտի փորձագետների։ Համաժողովի բացմանը տեսաուղերձով հանդես է եկել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։


Քննարկվել են փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների, տնտեսական վերադասավորումների, աշխատաշուկայի պահանջների և տարբեր այլ մարտահրավերների ազդեցությունը միգրացիոն գործընթացների վրա։


Համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները և Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության կարևորությունը։