Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են «G20» գագաթնաժողովին, որը կանցկացվի դեկտեմբերի 14-15-ին Մայամիում։
«G20»-ի կազմում ընդգրկված են Եվրոպական միությունը, Աֆրիկյան միությունը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան, Ռուսաստանը, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Իտալիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ը և Ճապոնիան։
«Մեծ քսանյակի» մասնակիցներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 85%-ը, միջազգային առևտրի ավելի քան 75%-ը և մոլորակի բնակչության շուրջ երկու երրորդը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ G20-ի գործունեությունը կվերակենտրոնացվի կազմակերպության հիմնական առաքելության՝ տնտեսական աճի և բարգավաճման խթանման, ինչպես նաև գործնական արդյունքների ապահովման վրա։Այս մասին նշվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ՝ G20-ի առաջիկա նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։
