Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Հավելելով Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ կա երկխոսություն կամուրջ կառուցելու մասին, Իրանի հետ ևս՝ կամուրջ կառուցելու ու ավելի մեծ մաքսակետի մասին, Վրաստանի հետ՝ թողունակությունը մեծացնելու մասին, Հյուսիս-հարավը մեծ տեմպերով կառուցվում է, ՀՀ-ն մտնում է ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ծրագրի մեջ։
«Ադրբեջանի հետ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբացման ռազմավարական պլանավորման մասին։
Սա խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական իրագործումն է»,- ասել է Փաշինյանը: