Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի՝ պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն ավարտվել է։
Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել: Հռչակագրի ամբողջական տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպում են անցկացրել Չինաստանի Շենժեն քաղաքում։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները շնորհակալություն են հայտնել Չինաստանին՝ պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար։
Երեք երկրների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային իրադրության շուրջ և վերահաստատել իրենց հանձնառությունը ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանման հարցում։
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է.
1. Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի բարեփոխումների հարցում՝ կառույցի՝ գլոբալ մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությունն իրականացնելու նպատակով։
2. Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթավերամշակված արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք ընդգծել են էներգամատակարարումների կայունության կարևորությունը։
3. Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են պետությունների համաձայնության սկզբունքի և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության պահպանման հիմնարար նշանակությունը։ Նրանք նաև համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
4. Երեք երկրների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սկսվի։ Կողմերը պայմանավորվել են երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ»։