Վազգեն Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Վազգեն Գալստանյանի տնային կալանքի ժամկետը:


Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ: