Ավտովթար Արմավիրի մարզում․ «Hyundai Elantra»-ն կարմիր լույսի տակով անցնելիս բախվել է «Mercedes»-ին

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, ովքեր էլ վթարի փաստով փաստաթղթեր են կազմում և պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է  «Hyundai Elantra»-ն, որը խաչմերուկն անցել է կարմիր լույսի առկայությամբ՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Mercedes»-ի վարորդի համար, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը։