«Tesla»-ն Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանն ու թիթեղյա պարսպին

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել է երկաթե էլեկտրասյանն ու ճանապարհին եղած՝ շինարարական կառույցի համար տեղադրված թիթեղյա պարսպին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 


Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: