ԱՄՆ ևս 16 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Եվս 16 նահանգ որոշել է հետևել Կոլորադոյի օրինակին և պահանջել թույլ չտալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզների՝ Հանրապետական կուսակցության թեկնածուների տեղական ընտրություններին, 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար։ Այս մասին հայտնում է The New Tork Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։

Որոշումն ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ  փոփոխության հիման վրա։ Այս փոփոխության երրորդ կետի համաձայն՝ ապստամբությանը մասնակցելուց հետո զինվորական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցրած անձը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։

«Ներկայումս առնվազն 16 նահանգներում քննարկվում են դատական հայցեր, որոնցում պնդվում է, որ Թրամփն իրավունք չունի նախագահ ընտրվելու ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն»,- նշում է պարբերականը։