Ներկա եմ գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին
Ներկա եմ գտնվել  «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին․ ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված  լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում: 

Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և  նյութական օժանդակության  տրամադրումն ու նրանց  միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է:
Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում  հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը: