Չեխիայի կառավարությունը դեկտեմբերի 23-ը հայտարարել է ազգային սգո օր՝ Կարլովի համալսարանի շենքում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան։
«Ուզում եմ ևս մեկ անգամ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասել է վարչապետը։
Տեղական ժամանակով կեսօրին Չեխիայում մեկ րոպե լռությամբ կհարգեն հարձակման զոհերի հիշատակը։
Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով զոհվել է 14, տուժել՝ 25 մարդ։ Ոստիկանությունը հայտնել է, որ 11 զոհի մարմինները նույնականացվել են։