Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերականգնման ճանապարհային քարտեզ է պատրաստվել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ Իրանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով։ «Այս հանդիպումը երկու երկրների ջանքերի մի մասն է՝ հարաբերությունների գործընթացում մնացած հարցերը լուծելու, նաև Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված հարցերը։ Մինչ օրս գործընթացը դրական է: Մշակվել է ճանապարհային քարտեզ Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերականգնելու համար, և ջանքերը հաջողությամբ շարունակվել են: Մենք երկու երկրների հարաբերություններում ականատես եղանք լավ միտումների նաև այլ ոլորտներում: Բարեհաջող բանակցություններ են տեղի ունեցել նաև առևտրի ոլորտում»,- հավելել է նա։