Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված ԼՂ նախկին պաշտոնյաներին են հանձնել հարազատների ուղարկած ծանրոցները:
Վերջինս պարզաբանել է, որ խոսքը ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է:
«Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կալանավորներին հանձնել են Հայաստանից նրանց ընտանիքների ուղարկած ծանրոցները»,- ասել է Շիրինովը: