Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին Հայաստանի ԱԳՆ շենքում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանի արտգործնախարարն այսօր ժամանել է Հայաստան: Հիշեցնենք, որ Հայաստան այցից առաջ Աբդոլլահիանը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Բայրամովի և Լավրովի հետ:
Այժմ ընթանում է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը: