Իրանը ողջունում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ Իրանի ԱԳ նախարար
«Այսօր մենք շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել մեծարգո պարոն Արարատ Միրզոյանի հետ  և շատ կարևոր հանդիպում ենք ունեցել հարգարժան վարչապետ պարոն Փաշինյանի հետ ու տարբեր տեսանկյուններից քննարկումներ ենք ունեցել Թեհրանի և Երևանի միջև  համագործակցության մասին, ինչպես նաև անդրադարձել ենք կայուն խաղաղությանը և կայունությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև այն դերակատարմանը, որ կա ԻԻՀ-ում»,- այս մասին այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։

Նա նաև ըդգծեց, որ ԻԻՀ-ն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ԻԻՀ-ն հարևան ՀՀ-ի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, և այդ հարաբերություններն օրեցօր ավելի զարգանում ու խորանում են և բարձր մակարդակի են հասնում՝ հավելելով, որ Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 

«Այսօր արտաքին գործերի հարգարժան նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ միասին Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։
   
Մանրամասները՝ տեսանյութում