ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին հրապարակել է տեսաուղերձ, որում խոսել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության և Արցախում տեղի ունեցած ողբերգության կրկնության մասին։
«Որպեսզի օգնենք կանխել ևս մեկ պատերազմ և աջակցենք ազատության ու ժողովրդավարության սկզբունքներին, ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցություն հայերի ինքնապաշտպանության ու ինքնորոշման իրավունքի համար և հանդես գա ի պաշտպանություն արցախահայերի անվտանգ վերադարձի իրենց պատմական հայրենիք»,- ասել է նա: