ՀՀ-ում ԵՄ առաքելությունը այսօր նշում է իր 1500-րդ պարեկությունը
Այսօր Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) նշում է իր 1500-րդ պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանին մերձ Հայաստանի շրջաններում։

«Առաքելության առաջ խնդիր է դրված տեղերում վերահսկել իրավիճակը և հաղորդել այդ մասին: EUMA-ն պարեկություն է իրականացնում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունիի և Իջևանի 6 օպերատիվ բազաներից»,- հաղորդում է EUMA-ի մամուլի ծառայությունը։