«Ո՞նց կարաս Ֆլորա Մարտիրոսյանի կողքը դնես էդ մարդկանց․ ում «կայֆը» ոնց բռնել ա, վաստակավորի կոչում են տվել»․ քաղաքացիները՝ կոչումները չեղարկելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի և վաստակավոր մարզչի կոչումները:
Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:
Civic.am-ը հարցախույզ անցկացրեց հասկանալու՝ ինչ կարծիք ունեն քաղաքացիները այս ամենի շուրջ։ Մի մասը կարծում է, որ ավելի արդարացի է, երբ ժողովուրդը որոշի ով է արժանի այդ կոչմանը, մյուս մասն էլ մտածում է, որ նման կոչումները ոգեշնչում են արվեստագետին,որ ավելի շատ աշխատի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Դեինյան