Բրյուսելում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Նիստի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը  17:00-ին, Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: