Ալիևը, երբ ոտքը Ադրբեջանից հանում է, սկսում է խոսել խաղաղությունից, իսկ երբ երկրի ներսում է՝ պատերազմից. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվի բռնապետը , երբ ոտքը Ադրբեջան անունով արհեստածին միավորից ոտքը դուրս է դնում, սկսում է խոսալ խաղաղությունից, իր դրա ձգտումից, իսկ երբ իր այդ միավորման ներսում է լինում, բացառապես հոխորտում է, հանդես է գալիս Հայաստանի հետ ցանկացած հարցը ռազմական ճանապարհով լուծելու դիրքերից։ 

 Սա խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը փորձում է մատների վրա խաղցնել աշխարհին, փորձում է առևտուր անել, ժամանակ շահել, հարմար պահին իր սև գործին անցնել, ինչպես արեց 2020-ին։ Մենք երբեք չպետք է հավատանք այս բռնապետի ոչ մի խոստումին, անգամ նա թղթի վրա գրածը, իր ստորագրությամբ հաստատած իր պարտավորությունները չկատարեց մեր նկատմամբ, քանի որ կարծում է, որ հաղթող է, իրեն ամեն ինչ կարելի է։

 Այս փուլում , երբ անգամ Թուրքիայի ահաբեկիչ ղեկավարն է խոսում խաղաղության մասին, նշանակում է, որ պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ է․․․»,- գրել է նա։