Բաքվի՝ տարածքային հավակնությունների, ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման քաղաքականության շրջանակներում, հետևողականորեն մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սպառազինվել:
Ինչպես հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները, Պակիստանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար։
Նշվում է, որ գործարքը, որը ներառում է ինքնաթիռներ, սպառազինության համալիր և ուսուցանում, այս պահին հանդիսանում է Պակիստանից պաշտպանական արտադրանքի արտահանման ամենամեծ գործարքը: