Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հրավիրվել է Հակակոռուպցիոն դատարան՝ վկայի կարգավիճակով
Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին որպես վկա հարցաքննելու համար: Ղուկասյանը դատարան է հրավիրվել իր ենթակաների՝ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: 

Հիշեցնենք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ էին առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին և նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին:

Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Сivic.am-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ Սամվել Ղուկասյանը տվյալ վարույթով ունի վկայի դատավարական կարգավիճակ։
«Ղուկասյանը հրավիրվել է հարցաքննության՝ ըստ նախնական դատալսումներում հաստատված ապացույցների հետազոտման հերթականության»,- ասաց դատարանի մամուլի քարտուղարը։
 
Վովա Հակոբյան