Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կազմած հանձնման միջնորդության հետ քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն: