«Ստեփանակերտում քանդել են համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ոչնչացումը սպի են թողել պատմության և մշակույթի մեջ»։ Այս մասին հայտնել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էմանուել Պոցոլոն: