Մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը։
Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։
Մարտի 16-ից 24-ը կներկայացվի վերջին երկու տարիների արտադրության ֆրանկոֆոն ֆիլմերի էկլեկտիկ ընտրանի՝ կատակերգություն, դրամա, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։
Եվ ինչպես միշտ՝

Մուտքն ազատ է` ԱՆՎՃԱՐ

Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով

Մոսկվա կինոթատրոն, Ազնավուրի հրապարակ

Ծրագիր՝

Շաբաթ՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին

«Կենդանիների թագավորությունը», ռեժ.՝ Տոմա Կայե և Պոլին Մունիե (Ֆրանսիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր

Կիրակի՝ մարտի 17-ին, ժամը 17:00-ին

«Շների և իտալացիների մուտքն արգելված է», ռեժ.՝ Ալեն Ուգետո (Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր

Երկուշաբթի՝ մարտի 18-ին, ժամը 19:00-ին

«Վայր ընկնող աստղը», ռեժ.՝ Դոմինիկ Աբել և Ֆիոնա Գորդոն (Բելգիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր

Երեքշաբթի՝ մարտի 19-ին, ժամը 19:00-ին

«Շան տղա», ռեժ.՝ Ժան-Բատիստ Դյուրան (Ֆրանսիա, 2023թ.) / Ռուսերեն ենթագրեր

Չորեքշաբթի՝ մարտի 20-ին, ժամը 19:00-ին

«Աննիի զայրույթը», ռեժ.՝ Բլանդին Լընուար (Ֆրանսիա, 2022թ.) / Ռուսերեն ենթագրեր

Հինգշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 19:00-ին

«Թողեք ինձ», ռեժ.՝ Մաքսիմ Ռապպա (Շվեյցարիա, 2023թ.) / Հայերեն ենթագրեր

Ուրբաթ՝ մարտի 22-ին, ժամը 19:00-ին

«Օվկիանոս՝ հայացք ներսից», ռեժ.՝ Իոլանդա Կադրեն-Ռոսինյոլ և Մարի-Դոմինիկ Միշո (Կանադա, 2023թ.) / հայերեն ենթագրեր

Շաբաթ՝ մարտի 23-ին, ժամը 19:00-ին

«Թորին և Լոկիտան» , ռեժ.՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր

Կիրակի՝ մարտի 24-ին, ժամը 17:00-ին

«Փոքրիկ Նիկոլան. ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար», ռեժ.՝ Ամանդին Ֆրեդոն և Բենժամեն Մասուբր (Ֆրանսիա, 2022թ.) / Հայերեն ենթագրեր։