«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարևորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ միջազգային հետազոտական կառույցների հետ համագործակցության հաստատումը` հանդիպում եմ ունեցել Նյու Յորքի Խաղաղության միջազգային ինստիտուտի (IPI) գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության հնարավորությունները, և այս համատեքստում Ադամ Լուպելն իր պատրաստակամությունն է հայտնել Խաղաղության միջազգային ինստիտուտի քննարկմանը ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև աջակցել նախագծի՝ միջազգային հետազոտական խոսույթում ներառելու նախաձեռնություններին։
Խաղաղության միջազգային ինստիտուտը հետազոտական քաղաքական առաջարկություններ է մշակում ՄԱԿ կառույցների և անդամ երկրների, տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի տարբեր կառույցների համար»։