Ինտերպոլը պատրաստ է աջակցել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը․ Յուրգեն Ստոկ
Ինտերպոլը պատրաստ է աջակցել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը։

Այս մասին հայտարարել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Ստոկը։

«Ես խստորեն դատապարտում եմ հարձակումը, դա սարսափելի գործողություն էր անմեղ քաղաքացիների դեմ: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների և ընկերների հետ են։ Ինտերպոլը պատրաստ է աջակցել Ռուսաստանի իշխանությունների հետաքննությանը»,- գրել է Ստոկը X-ի իր միկրոբլոկում։