ՀԱՊԿ հայտարարությունը պատասխան էր Հայաստանի վարչապետի վերջնագրին
ՀԱՊԿ պատասխանը պատասխան էր Հայաստանի վարչապետի վերջնագրին: Civic.am-ի հետ զրույցում նշեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Քոչինյանի դիտարկմամբ`վախեցնել մեզ նրանով, ինչի մեջ ապրում ենք` տրամաբանական չէ. «Եթե մեր քաղաքական կատեգորիան պետք է լինի Մոսկվայից վախենալը, ապա մինչև այս պահը արվածի իմաստը որն է: ՀԱՊԿ-ը կառույց չէ, ՌԴ-ի հետգաղութային հարաբերությունների շրջանակներից մեկն է: Պետք է մտածել մեթոդները փոխելու մասին, դա չի նշանակում մեկ գիշերում կարող ենք դառնալ ԵՄ անդամ»: