Ալիևը Պուտինին խոստացել է ռազմական սպառնալիքներով խոչընդոտել ՀՀ-ի գնալը դեպի Արևմուտք. Խուրշուդյան
 «Ինձ մոտ տպավորություն է, որ մեր «դաշնակցի» ղեկավարությունը դիվահար է, եթե ՀՀ-ն ընդամենը գնում է մի հանդիպման, որտեղ ֆինանսական ու տնտեսական առաջարկներ են առաջադրվելու։ Իրենք մերժում էին նաև եվրոպացի դիտորդներին, այսինքն՝ որոշել են, որ հայ ժողովուրդը պետք է դադարի գոյություն ունենալ այս տարածքում, որպեսզի Հայաստանը վերածվի ռուս-ադրբեջանական կալվածքների»: Այս մասին ասաց քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ ԱՄՆ-ն  կամ Արևմուտքը արյունալի փորձարարություն կարող են իրականացնել Հայաստանի հետ, ինչպես դա եղել է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Սերբիայում և այլ երկրներում։

Մենք հիմա ունենք անվտանգային երկու սպառնալիք. մեկը ՌԴ-ից է՝ տնտեսական ու ֆինանսական, իսկ մյուսը Ադրբեջանից է՝ ռազմական. «Ապրիլի 5-ի հանդիպումը հենց նրա համար է, որ մեզ ֆինանսական ու տնտեսական բարձիկներ ապահովվեն։ Հիմա նաև մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մեզ աջակցում են, որ Ադրբեջանը չհամարձակվի շարունակել իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը։ Մեզ մնում է  5-րդ շարասյան հարցը ինքներս լուծենք»։

Ինչ վերաբերում է Ալիև-Բլինքեն հեռախոսազանգին, Խուրշուդյանը նշեց. «Բլինքենի կողմից Ալիևին եղել է ուղերձ, որ ապրիլի 5-ի հանդիպումը Ադրբեջանի դեմ չի, և դրանով նաև որոշակի վտանգ է չեզոքացվել, որը  կարող էր լինել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ»։ 

Խուրշուդյանը հավելեց. «Խնդիրն այն է, որ Ալիևը խոստացել է Պուտինին, որ կխոչընդոտի ՀՀ-ի գնալը դեպի Արևմուտք, այդ թվում՝ ռազմական սպառնալիքներով, որ  հետո խնդրենք ՌԴ-ին, որ գա մեզ փրկի։ Հիմա բարեբախտաբար Ադրբեջանի սպառնալիքները կառավարվում են հայկական բանակի ու մեր գործընկերների դիվանագիտական ճնշման միջոցով»։

Քաղաքագետը նշեց, որ իր տեղեկություններով՝ Իրանը պատրաստ է ՀՀ-ին վաճառել գազ ավելի էժան գներով, քան Ռուսաստանը։

Մանրամասները՝ տեսանյութում։