Այն, ինչ մեզ առաջարկվել է Բրյուսելում, ԵԱՏՄ-ից հեռանալու ճանապարհը հեշտացնում է
«Կարող ենք ֆիքսել, որ այսօրվա Բրյուսելի հանդիպումը հաջողվել է, որովհետև ԵԱՏՄ-ից քայլ առ քայլ հեռանալու գործընթացը մեզ համար հրամարակայան է, իսկ այն ինչ մեզ առաջարկվել է Բրյուսելում, դա ԵԱՏՄ-ից հեռանալու ճանապարհը հեշտացնում է մեղմ ասած»․ Այս մասին նշում է Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Բլինքեն, Փաշինյան ու ֆոն դեր Լյաեն  հանդիպմանը: 

Անդրադառնալով հայտարարություններին, որ ՀՀ-ին կհատկացվի 270մլն եվրո ԵՄ-ից և 65մլն եվրո ԱՄՆ-ից, քաղաքագետը նշեց․ «Ես գումարների վրա շատ չէի կենտրոնանա, միանշանակ դա դրական է ու կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ մեր տնտեսության համար»։
Ինչ վերաբերվում է հայտարարությանը, որ Սև ծովի էլեկտրական մալուխը  կարող  է մաքուր և վերականգնվող էներգիա տալ  ԵՄ-ին և Հայաստանը կարող է միանալ դրան, Ստեփանյանը չափազանց կարևոր գործընթաց դա որակեց․ «Եկեք հասկանանք,թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ-ն։ ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիա գեներացնելու լուրջ հզորություններ, որոնք մասամբ չեն աշխատում, մասամբ վատ են աշխատում ու մենք ունենք մեր երկրում արտադրվող էներգիայի արտահանման խնդիրներ, իսկ Եվրոպան պատրաստ է այդ էլեկտրոէներգիան գնել։ Եթե ՀՀ-ն միանում է այդ մալուխին, ապա մենք հնարավորություն ենք ստանում կազմակերպել այդ արտահանումը ու այստեղ շատ կարևրո մի հանգամանք կա, որ եթե մենք դառնում ենք այդ էներգետիկ շղթայի մի մաս, ապա մենք ստանումե նք նաև անվտանգային երաշխիքներ։ Սա մեզ համար ոչ միայն տնտեսական անվտանգության բաղադրիչ է, այլև քաղաքական»։

Ստեփանյանը նշեց, որ եթե ՌԴ-ն փակի գազի խողովակը դեպի ՀՀ, կամ թանկացնի գազի գինը մի քանի անգամ, ապա մենք կարող ենք ստանալ գազը Իրանից․ «Դա է եղել պատճառը, որ մինչ այսօր գազը չի թանկացել»։

Ինչ վերաբերվում է Ալիև-Բլինքեն հեռախոսազանգին, որում Ալիևը նշել է, որ ընդունելի է համարում Ալմա Աթայի հռչակագրով ու պրահյան պայմանավորվածություններով խաղաղության կարգավորումը Հայաստանի հետ, Ստեփանյանը ասաց․ «Երբևէ Ադրբեջանից այդպիսի հայտարարություն չէր հնչել, չնայած փակ բանակցությունների ժամանակ Պրահայում Ալիևը հաստատել է, որ պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Սա պետք է դիտարկել առաջին հերթին որպես փորձ Ալիևի կողմից հերթական անգամ խուսանավել, ձգել ժամանակ, հերթական անգամ խափել արևմուտքին, իսկ նա արդեն մի անգամ արել է, փորձել ստանալ ավելի բարենպաստ դիրքեր ու խոսել հետագայում Հայաստանի հետ ավելի բարենպաստ դիրքեր։ Ալիևը այդպիսի քայլերով փորձել է մեղմել Բրյուսելում այսօրվա հանդիպման օրակարգը և այն էլ այնպես, որ ՀՀ-ն ստանա ավելի քիչ աջակցություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան