Դավաճանություն է հայ ազգի հանդեպ. ստիպում են, որ Փաշինյանը միջանցքը տա, որ հետո գնան փողոց ասեն՝ տվեց
Սա գործընթացի սկիզբն է։ Եվրաասոցացումը, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը մի օրում չի կատարվում։ Մի օրում հնարավոր չէ վեկտոր փոխել, կամ դիվերսիֆիկացում լինի։ Դրանք լինելու են շարունակական հանդիպումներ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։

Խոսելով ապրիլի 5-ի արդյունքներից քաղաքագետն ասաց, որ հիմնականը ոչ թե փողն էր, այլ բիզնես միջավայրի փոփոխությունը, փոքր ու միջին բիզնեսին օգնելու, վերականգնվող էներգիայի, ատոմային էրերգետիկայի և այլ ոլորտներում աջակցությունը։

«Չարչիական մտածելակերպ է․ ամեն մարդու համար մի բան արժեքավոր է։ Այդ մարդկանց համար գլխավոր արժեքը փողն է։ Մեզ առաջինը տնտեսական դիմադրողունակություն է պետք, որովհետև Ռուսաստանը մեզ կարողանում է ճնշել տնտեսության միջոցով։ Ռուսաստանը մեզ վրա հարձակվել չի կարող՝ մեր դաշնակիցն է ու ընդհանուր սահման չունի մեզ հետ։ Ադրբեջանին էլ չեն կարողանում այս պահին հրահրել։ Դրա համար մեր ղեկավարությունը այդ հարցն է դրել Եվրոպայի առաջ, որ մեզ այս պահին կարող են դրանով օգնել», - ասաց Լիլիթ Դալլաքյանը։

Կարող են սադրել, մի կրակոց լինի ՀՀ-ի կողմից, ԵՄ դիտորդները չեն կարողանա հերքել, «հայրենասեր» ընդդիմությունը ապացույցները կտա Ադրբեջանն էլ կհարձակվի։

Հարավային Կովկասում ՌԴ-ն կորցրեց միակ դաշնակից ժողովրդին․ Պուտինը ռացիոնալ գործիչ չէ։
Խոսելով Հայաստանում Ռուսաստանի կողմից Հայաստանի ներսում հնարավոր գործողությունների մասին Դալլաքյանն ասաց, որ ՌԴ-ն թմրամիջոցների շրջանառության, երեխաների վաճառքի մեջ ներգրավված մարդկանց է ընտրում որպես ՀՀ-ում իրեն դաշնակից․ մնում է մարդակերության մեջ մեղադրվող մեկին բերեն։ Իսկ ընդդիմության՝ Տավուշ ուղևորությունները ընդամենը փիառ որակեց։ «Իրենց կոնկրետ ուղղորդում է Ռուսաստանը», - նշեց  քաղաքագետն ու հավելեց․ «մեծ տհաճությամբ եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք իրենց ժողովրդի շահերը երկրորդական են դասում՝ իրենց նյութական շահերից»։

Անդրադառնալով ընդդիմության՝ իշխանություն վերցնելու ցանկության մասին Լիլիթ Դալլաքյան ասաց․ «ինձ թվում է Սերժ Սարգսյանն ավելի է դեմ, քան որևէ այլ մեկը, որ Քոչարյանը գա իշխանության։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ ուզում է գալ իշխանությանը։ Ես տեսնում եմ, որ այդ մարդը ուզում է վրեժ լուծել ժողովրդից, քանի որ գիտի՝ երբեք չի ընտրվել։ Հիմա էլ իր ժառանգներին է փորձում առաջ բերել։

Ըստ Դալլաքյանի՝ Հայաստանը եվրաինտեգրմանը այլընտրանք չունի։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան