ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական բանտում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին․ ԶԼՄ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այս մասին APA ադրբեջանական լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տրվել է ընտանիքների հետ շփվելու հնարավորություն։