ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է զետեղել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ձեռք բերված համաձայնությունը՝ որպես հիմնարար փաստաթուղթ սահմանների սահմանազատման համար:
Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը հիմնական սկզբունք է: Ինչպես նշել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջան իր այցի ընթացքում, ՆԱՏՕ-ն աջակցում է նորմալացման ուղղությամբ ջանքերին»,- ընդգծել է Կոլոմինան։