Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարություն է արել Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, հայտնում է azattyq.org կայքը։
Ուղերձում նշվում է այս միջոցառման անցկացման կարևորությունն Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները։
«Ես ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- ասել է Տոկաևը։