ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀԱՊԿ-ը կա և կմնա անվտանգության ապահովման արդյունավետ կառույց։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք խորապես համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը, ամեն դեպքում, կա և կմնա արդյունավետ կառույց, որը պատասխանատու է անդամ երկրների անվտանգության ապահովման համար»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով Հայաստանի՝ կազմակերպությունից հնարավոր հեռանալու մասին հարցին։
Միաժամանակ Զախարովան նշել է, որ այդ հարցը պետք է ուղղել պաշտոնական Երևանին՝ ընդգծելով, որ Մոսկվան կասկածի տակ չի դնում Երևանի ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքը։
«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածը սահմանում է դուրս գալու հնարավորությունը։ Այս դեպքում պետությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում իր պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։ Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր գործընկերների կողմից չեն իրականացվել։ Արդյունքում մենք արձանագրում ենք, որ Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ մնալ եւ պետք է կրի փաստաթղթերով ամրագրված համապատասխան պարտավորություններ»,- ասել է նա։