Դիվանագետների ամենակարևոր դերակատարումը ո՞րն է։ Եթե գործող իշխանության լուծումներին համաձայն չեն ու գտնում են, որ հակասահմանադրական է, թող իրենց լուծումներն առաջարկեն։ Ես լուծումներ չեմ լսել իրենցից։ Անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը հակասահմանադրական համարելու մասին ընդդիմադիր, նախկին դիվանագետների հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ու այն պոպուլիզմ որակեց։
Ստեփանյանը հռետորական հարց է հղում՝ եթե հրաժարվում ենք Ալմա Աթայից, ապա ո՞րն է այլընտրանքը։
Քաղաքագետի կարծիքով՝ մենք գտնվում ենք անվտանգային վակումում, և Ռուսաստանը ինքն է հեռանում մեր տարածաշրջանից ու Արևմուտքին այլընտրանք չկա։
Ռուսաստանն, ըստ նրա, փոխարինում է կոշտ ուժը՝ փափուկ ուժով, որի վառ արտացոլումը «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումն է։ ՌԴ-ն փորձում է այս շարժման միջոցով մնալ տարածաշրջանում։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի արձագանքին՝ ուղղված նախկին դիվանագետներին, Դավիթ Ստեփանյանն ասաց, որ նախարարը կարող էր ավելի կոշտ արտահայտվել ու ասել, որ այդ մարդիկ կոլաբորանտներ են։