«Վազգեն Գալստանյանը արկածախնդիր է. լծված են ՀՀ-ի և եկեղեցու հեղինակազրկման գործին»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի ձևավորած շարժմանը։
Դավոյանը նշեց, որ շարժումը վերածվել է հայհոյանքների, վիրավորանքների, կեղծ տեղեկությունների տարածման. «Դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այնքան ապատեղեկատվություն է տարածում, ամենակարկառուն սուտը, թե եկեղեցին հանձնվելու է։
Սահմանադրության մասին այնքան անլուրջ են խոսում, ու իրենց այդ փաստաբանական խումբը լուռ նայում է, թե ինչ անգրագետ մտքեր են արտահայտվում»։
Դավոյանի խոսքով՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար ընդդիմությունը բավարար պատգամավորների քանակ չունի. «Բա բերեք ներկայացրեք նախագիծը, էլի բան չի փոխվելու։ Իրենք չեն ուզում ՀՀ-ն զարգանա բնականոն կյանքով։ Նույն եկեղեցին քանի անգամ է դիմել պաշտպանության նախարարություն՝ իմանալու համար, թե ինչպիսի ներդրումներ կարող է եկեղեցին ունենալ ՊՆ-ի համար, բացի այդ ճառերից»։