Տավուշի բնակիչների հույզերն օգտագործվում են շարժմանը թափ տալու համար․ Լիլիթ Մինասյան
«Տավուշի բնակիչների հույզերն օգտագործվում են շարժմանը թափ տալու համար»: Այս մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով մի քանի դաշնակցական պատգամավորի հայտարարություններին ու գործունեությանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչ է լինելու Կիրանց գյուղի այն շինությունների հետ, որոնց շինությունները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Մինասյանը ասաց․ «Հիմա հանդիպում է տեղի ունենում Կիրանցիների հետ ու նրանց առաջարկվել է փոխատուցում»:

Մինասյանը նշում է, որ այդ շարժումը բազմաթիվ ստեր է հորինում․ «Այդ ստերից մեկը այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» բարձրաստիճան պաշտոնյաների իրենց հետ կապնվելն է։ Ինչ վերաբերվում է իմպիչմենտի գործընթացին, ապա իրենք ունեն 35 ձայն ու ևս մեկ ձայն պակասում է։ Այսինքն նախագիծը անգամ չի կարող մտնել օրակարգ»։

Լիլի Մինասյանը նշում է, որ Գալստանյանը պոպուլիստական ու պատասխանատվույթուն չկրող հայտարարություն է անում, երբ ասում է Ոսկեպարով գնալու ենք Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան