Աղետը և դրա հետևանքները․ Կփոխվե՞ն Հայաստան-Իրան հարաբերությունները
«Ամենից շատ խոսվում է  այն վարկածի մասին, որ այդ լեռնային տարածքում խիստ մառախուղի պատճառով է ուղղաթիռը կործանվել։ Կա նաև Իսրայելի վարկածը, որ Իրանի ու Իսրայելի միջև լարվածությունը մեծ է։ Երկու ամիս առաջ, երբ Իրանը հրթիռակոծեց Իսրայելին, Իսրայելից ասացին, որ վրեժ կլուծեն։ Իսրայելը մինչ այժմ տարբեր իրանցի գործիչների, ռազմական ղեկավարների, ֆիզիկոսների սպանել է, բայց հանձն չի առել»: Այս մասին ասաց իրանագետ Տիգրան Դավուդյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահի ուղղաթիռի կործանվելու հնարավոր պատճառներին։

Դավուդյանը կարծում է, որ Իրանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ չեն լինի. «Իհարկե պետք է ուսումնասիրվի աղետի հիմնական պատճառը, սև արկղ և այլն։ Եթե փաստվի, որ Իսրայելն է արել, ապա լուրջ փոփոխություններ կլինեն տարածաշրջանում։ Իսրայելը շատ անգամներ հայտարարել է, որ իրանական թիրախներին կարող է հարվածել»։

Դավուդյանի խոսքով՝ մեր հարաբերությունները Իրանի հետ դրական են. «Չեմ կարծում, որ փոփոխություններ կլինեն Հայաստան-Իրան միասնական ծրագրերի հետ կապված»։

Մանրամասները՝ տեսանյութում։