Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ Վազգեն Գալստանյանի առաջնորդած շարժումն արդեն մարած է։ «Շարժումը ռադիկալացնելու գայթակղությունն այնքան մեծ էր, որ իրենք տրվեցին բլեֆների. պարզվեց՝ սահմանազատման արդյունքում ոչ միայն եկեղեցին, այլև եկեղեցուն հարող ադրբեջանական նախկին թաղամասի զգալի մասը հայտնվել է ՀՀ տարածքում։ Նրանք ոսկեպարցուն, բաղանիսցուն կամ կիրանցուն ասում էին՝ եկեղեցին մնալու է Ադրբեջանին, ի՞նչ եք կարծում՝ գյուղացիները նրանց հավատալո՞ւ էին։ Տեղացիների համար խնդիրը եղել է Ադրբեջանի սահմանի մոտեցումը իրենց, ոչ թե, որ տրվում են հողեր, որ իրենցն են եղել»,- նշում է Սաֆարյանն ու նկատում, որ մինչդեռ ընդդիմությունը իմացել է, որ եկեղեցին միշտ գտնվել է Հայաստանի տարածքում և սահմանազատումից հետո էլ մնալու է մեզ մոտ։
«Եկեղեցու կեղծ օրակարգը մարդկանց կողմից ընկալման չարժանացավ: Տեղացիներն էլ զգացին, որ ինչ-որ հարամ բան կա»։ Ստյոպա Սաֆարյանը նաև նկատում է որ չնայած ընդդիմության և եկեղեցականների հավաստիացումներին, թե՝ շարժումը բարեպաշտ մարդկանց մասին է, տաճարը հաղթելու է, ամեն դեպքում մեծ ատելություն կա։ Սաֆարյանը հիշեցրեց Վազգեն Գալստանյանի երեկ արված հայտարարությունը Արամ Զավենի Սարգսյանի մասին ու նշեց. «Ախոռը ո՞նց կարող է տաճար լինել, ախոռի բառաֆոնդը ո՞նց կարա տաճար լինի, ախոռի վարքերը, բարքերը ո՞նց կարան տաճար լինեն»։