Այս ամենը շատ տարօրինակ է. հետաքննությունը պետք է պարզի՝ ինչ է կատարվել իրականում. Ստյոպա Սաֆարյան
Իրանի ղեկավարության զոհվելու կապակցությամբ բազմաթիվ վարկածներ են շրջանառվում՝ տեխնիկականից, եղանակայինից մինչև ահաբեկչություն՝ արտաքին հետքով։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս նշում է, որ դա կարող էր տեխնիկական խնդրի հետևանք լինել, քանի որ Իրանը գտնվում է պատժամիջոցների ներքո, և դա հիմնականում ազդում է տեխնոլոգիաների վրա, իսկ Իրանի վերնախավին տեղափոխող ուղղաթիռը շուրջ 40 տարվա էր։ Այդօրինակ խնդիրներ այժմ ունի նաև Ռուսաստանը, երբ չի կարողանում փոխարինել ինքնաթիռների մասերը՝ պատժամիջոցների տակ գտնվելու պատճառով։
Բացի տեխնիկական վարկածից, ըստ Սաֆարյանի, կարող է վթարը ներքաղաքական հետագիծ ունենալ, քանի որ Ռաիսին հավակնում էր դառնալ Իրանի հոգևոր առաջնորդը։ Իսկ Այաթոլա Խամենեին ցանկանում է այդ դերում տեսնել իր որդուն։
Երրորդ վարկածը արտաքին հետքն է։ Այդպիսի մոտիվ և հնարավորություն, ըստ քաղաքագետի, ունի Իսրայելը։
Սաֆարյանի կարծիքով՝ ինչ էլ տեղի ունեցած լինի, Իրանը կհայտարարի, որ խնդիրը տեխնիկական է եղել, ինչին նպաստել են եղանակային վատ պայմանները, քանի որ այստեղ դրված է նաև Իրանի հեղինակության հարցը, և նա չի կարող հայտարարել, որ իր տարածքում, իր նախագահի ուղղաթիռի վրա երրորդ կողմին հաջողվել է ահաբեկչություն անել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան