Ընդդիմությունը շատ լավ գիտի, որ Ալիևը երկար ժամանակ դիմադրում էր սահմանազատումը Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով իրականացնելուն։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ինձ անհանգստացնողը Ալիևի խոսույթը չէ, այլ ընդդիմության խոսույթը: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Բադալյանը անդրադարձավ նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը և դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների մեջբերումներին՝ նշելով. «Վերջապես ոչ թե ակնարկներով, այլ շատ պարզ են հայտարարում թե ՌԴ-ն, թե Բելառուսը և այլ դաշնակիցներ, որ պատերազմը և հրահրել են, և նախապատրաստել ի վնաս Հայաստանի, հօգուտ Ադրբեջանի։ Սահմանազատման ողջ գործընթացը խոչընդոտում է նոր պատերազմի հրահրմանը և որոշների պլաններին։ Ուրիշ ինչ կերպ ասենք՝ մենք ՀԱՊԿ-ում չենք, որպեսզի մարդիկ հասկանան»։