Հունաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։
 
«Հունաստանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցելու»,- ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։