Շարժումը որոշ կերպարներ վերափոխում են․ վտանգավոր է երրորդ երկրների միջամտությունը․ Բագրատյան
 «Հոգևորականը չի կարող քաղաքականությամբ զբաղվել։ Տպավորությունը այնպիսին է, որ այդ շարժումը վերափոխում են այլ կերպարներ։ Տեսանելի է, որ իր՝ Գալստանյանի միջավայրում կան քաղաքական գործիչներ, որոնք շարժմանը ուղղություն են տալիս»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած ցույցերին։    

Բագրատյանը հավելեց. «Որպես վարչապետի թեկնածու՝ Գալստանյանը գրանցման հետ կապված խնդիրներ ունի։ Ու վերջապես՝ հանուն ինչի՞ է այս շարժումը, ո՞րն է նպատակը։ Այս ամենը ինչ-որ չափով կապվում է արտաքին ուժերի հետ։ Բայց մեզ անհրաժեշտ չէ երրորդ երկրների միջամտությունը մեր քաղաքական գործընթացներին, դա վտանգավոր է»։

Բագրատյանը կարծում է, որ եկեղեցին չպետք է միջամտի քաղաքական հարցերին. «Ժողովրդի մեծ մասը չի ցանկանում, որ եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ լինի, և այնպիսի իրավիճակ չէ, որ մենք պետություն չունենք, ու եկեղեցին պետք է  ժողովրդին առաջնորդելու խնդիրը վերցնի իր վրա»։
 
Մանրամասն՝ տեսանյութում