Անլրջությունը խորանում է. Գարեգին Բ-ն, Գալստանյանը և որոշ արքեպիսկոպոսներ աղետ են Հայ առաքելական եկեղեցու համար
Այսօր առավոտյան Բագրատ Գալստանյանը կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, թե գուցե «դիտմամբ են արել ջրհեղեղը, որ կանխեն իրենց ցույցը», իսկ երեկոյան էլ հայտարարեց, թե «գուցե դիտմամբ են արել Լոռու մարզի ջրհեղեղը, որ փողեր ստանան ինչ-որ տեղից»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցեց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։
«Անլրջությունը գնալով խորանում է. ո՞նց կարող է ջրհեղեղ կազմակերպել ցանկացած իշխանություն՝ ով ուզում է լինի: Լավ լինի, վատ լինի՝ կարո՞ղ է երկրային իշխանությունը ջրհեղեղ կազմակերպել։ Բանականությունից այն կողմ ընկած ձևակերպումներ են»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։
Նա ավելացրեց, որ դա ինչ-որ խումբ է և մի տեսակ աղանդի տպավորություն է նույնիսկ թողնում. մարդը քրիստոնեական դավանաբանությանը հակասող բաներ է ասում։
«Ասում է, չէ՞, ես պատերազմապաշտ եմ։ Ես ինչքան հիշում եմ, իսկ ես կարդացել եմ Կտակարան՝ հինն էլ, նորն էլ, և ասված է՝ «Երանի նրանց, ով խաղաղարար է, և նրանցն է լինելու Աստծո արքայությունը»։ Ես հավատացյալ չեմ, բայց ինձ հետաքրքիր է՝ այդ ձևակերպումներին հակասող բաներ ո՞նց է ասում։ Կարողա՞ ինքը ավելի շատ նեռի կողմնակից է։ Թող կողմնորոշվի, թող չներկայացնի Հայ առաքելական եկեղեցին, եթե այդպես է»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։
Խոսելով Գալստանյանի, որոշ արքեպիսկոպոսների և Գարեգին Բ-ի պահվածքի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նրանք աղետ են Հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական հավատքի և մեր ժողովրդի համար։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան