Ձգտումը ուժայինների հետ բախումներն են․ պատասխանատվության ժամն է հասունանալու․ Ղահրամանյան
«Ցուցարարների ձգտումը ուժայինների հետ բախումներն են, բայց պետք է իմանան, որ այդ դեպքում պատասխանատվության ժամն է հասունանալու»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի կողմից կազմակերպված ցույցերին, որոնց ժամանակ լինում են բախումներ ոստիկանական ուժերի հետ։
Ղահրամանյանի խոսքով՝ իրավապահ համակարգը համբերություն է ցուցաբերում ու չի սրում իրավիճակը. «Եթե Երևանի փողոցներում շրջում են 300 հոգով ու փորձում են իշխանափոխություն անել կամ իրավապահ համակարգը իրենց ենթարկեցնել, դա աննորմալ երևույթ է։ Հույս ունեմ՝ ոչ մի բախում չի լինի»։
Ղահրամանյանը կարծում է, որ եթե նույնիսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իմպիչմենտի գործընթաց սկսեն, ապա այն տապալված է լինելու, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նման օրակարգ չկա։ Մանրամասն՝ տեսանյութում Դավիթ Լևոնյան