Մի քանի օր առաջ Երևանի Լեփսիուսի փողոցում վրաերթի ենթարկված 7-ամյա տղա երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Նա վիրահատվել է, ունի նաև սրունքի կոտրվածք:
Այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Այս մասին
«Հայկական Ժամանակ»-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, երեխային վրաերթի էր ենթարկել անհայտ վարորդը: Կատարվում է քննություն: