Բժիշկ-մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին ինստագրամի իր էջում ուղերձ է հրապարակել՝ խնդրելով ու կոչ անելով բոլորին պատվաստվել:
Ըստ Կամարովսկու, հիվանդանոցներում այլևս տեղ չկա այնպես, ինչպես դիահերձարաններում:
«Միջանցքներում սանիտարները անվասայլակներով սպասում են տեղեր ազատվելու հերթում, որպեսզի տեղափոխեն նոր հիվանդներ կամ դիակներ: Լցված են նաև դատաբժշկական դիահերձարանները, որտեղ տեղափոխում են տանը մահացած հիվանդներին:
Այս գեղեցիկ աշունը կարող են շատերը չտեսնել, շատերի համար այն կարող է վերջինը լինել:
Եվ այս ամենի հետ միասին մարդիկ շարունակում են գումարով ձեռք բերել պատվաստումների հավաստագրերը, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների 99 տոկոսը պատվաստված չեն: Երբ մարդիկ խելքի են գալիս, որ հարկավոր է պատվաստվել, արդեն չեն կարող, որովհետև գնել են պատվաստման փաստաթուղթը»:
Կամարովսկին նշում է, որ եթե որևէ մեկն ասի, թե հիվանդանոցներում տեղ կա, նա կխաբի:
«Երբ ես կորոնավիրուսի վտանգների ու պատվաստումների մասին որևէ հրապարակում եմ անում, ամեն անգամ իմ բաժանորդներից 4-5 հազար մարդ ապաբաժանորդագրվում են: Բայց ի սեր Աստծո, եթե դեռ մեկի մոտ խելք է մնացել, պատվաստվեք՝ հանուն ձեր առողջության ու մյուսների»,-նշում է նա:
Թարգմանությունը՝
armtimes.com