Գրեթե ամեն օր իր մամուլի ակումբում հայրենիքի, բանակի, Արցախի մասին բարձրագոչ հայտարարություններ անող ու մյուսներին դավաճան որակող «Հայելի» ակումբի Անժելա Թովմասյանի որդին, պարզվում է, խուսափել է բանակում ծառայելուց և սեփական օրինակով Արցախն ու Հայաստանը պաշտպանելուց։
Նա գերադասել է մեկնել Ֆրանսիա և բանակից խուսափելու համար տարեկետում է ստացել ։ Մուշեղ Սերժի Թովմասյանը մինչև ուսումնական տարվա ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը, տարկետում է ստացել Փարիզ-Սաքլայ համալսարանում ուսանելու նպատակով։
Առնվազն տարակուսելի, թե ինչպես է վերջինիս այդքան հայրենասեր մայրը համաձայնել, որ նա առանց հայրենիքի պաշտպանությանը ծառայելու մեկնել է ուսանելու։