Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է
Tehran Times–ը։«ԱՄՆ-ն, որպես համաձայնագիրը խախտած կողմ, պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին: Իրանի Իսլամական Հանրապետությունը գործողությանը պատասխանելու է գործողությամբ: Համաձայնագրին վերադառնալու ուղին պարզ է, եթե ԱՄՆ–ի կառավարությունը վճռական է տրամադրված, բանակցությունների կարիք չկա», - ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովի ընթացքում: