ԲՏԱ նախարարությունը ներկայացնում է Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը
ԲՏԱ նախարարությունն ֆեյսբուքում տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացնում է  Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

«Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։

Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»,- ասված է տեսանյութին կից հրապարակման մեջ։